Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների և երիտասարդների 5–21 տոկոսը կիբեր բուլիինգի զոհ է դառնում. ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է

Փետրվար 05,2019 14:24

ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է Հայաստանում համացանցի օգտատեր 15–24 տարեկան երիտասարների առցանց բռնության, կիբեր-բուլիինգի և թվային ոտնձգությունների ենթարկվելու վտանգի մասին և կոչ անում համաձայնեցված գործել կանխարգելելու ու վերջ դնելու երեխաների և երիտասարդների հանդեպ բռնությունը համացանցում:

Անվտանգ համացանցի օրվա այս կոչը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ավելի քան 160 երկրից ավելի քան 1 մլն երիտասարդների մասնակցությամբ իրականացրած հարցումների արդյունքների վրա: Երիտասարդները բովանդակալից պատասխաններ են տվել, թե ինչ պետք է անեն իրենց ծնողները, ուսուցիչները և քաղաքականություն մշակողները երեխաների անվտանգությունը պաշտպանելու համար: Նրանց կարծիքով բուլիինգը և կիբեր բուլիինգը կանխարգելող ամենահզոր գործիքներից մեկը բարությունն է:

«Մենք լսել ենք աշխարհի տարբեր ծայրերում երեխաներին ու երիտասարդներին և նրանց ասելիքը հստակ է՝ համացանցում բարությունն անհետանում է»,- ասում է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Ահա թե ինչու Անվտանգ համացանցի օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը բոլորին կոչ է անում առցանց տիրույթում լինել բարի և համացանցը բոլորի համար անվտանգ դարձնելու ջանք չխնայել»:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում կիբեր բուլիինգի տարածվածության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՈ-ի տվայլների համաձայն՝ երեխաների և երիտասարդների 5–21 տոկոսը կիբեր բուլիինգի զոհ է դառնում: Ի դեպ աղջիկների՝ կիբեր բուլիինգի ենթարկվելու հավանականությունն ավելի բարձր է, քան տղաների դեպքում: Աշխարհում 15–24 տարեկան երիտասարդների միջինը 70,6 տոկոսը համացանցի օգտատեր է:

Հայաստանում առցանց բնակչությունը գնալով ավելի է երիտասարդանում. մինչև 15 տարեկան երեխաների 54,1 տոկոսը համացանցի օգտատեր է: Չնայած նրան, որ ավելի մեծ տարիքի երեխաներն ավելի հավանական է, որ ենթարկվեն կիբեր բուլիինգի, ոչ մեկը պաշտպանված չէ վտանգավոր բովանդակությունից, սեռական շահագործումից և թիրախավորված վիրավորանքներից:

Կիբեր բուլիինգը կարող է մեծ վնաս հասցնել, քանի որ կարող է արագ հասնել լայն լսարանի. այն կարող է անորոշ ժամանակով մնալ առցանց կամ «հետևել» իր զոհերին ամբողջ կյանքում: Կիբեր բուլիինգի զոհերը ավելի հակված են ալկոհոլի և թմրանյութերի օգտագործմանը և դպրոցից հաճախ բացակայելուն։ Ավելի հավանական է նաև, որ նրանք վատ գնահատականներ ստանան, ցածր ինքնագնահատական և առողջական խնդիրներ ունենան։ Ծայրահեղ դեպքերում կիբեր բուլինգը նույնիսկ ինքնասպանության է դրդում։

«Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունումից և համացանցի ստեղծումից երեսուն տարի անց, վրա է հասել մի ժամանակ, երբ կառավարությունները, ընտանիքները, կրթօջախները և հատկապես մասնավոր հատվածը պետք է երեխաներին և երիտասարդներին դնեն թվային քաղաքականության կենտրոնում»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Պաշտպանելով վատագույնից՝ համացանցը պետք է առաջարկի ու հասանելի դարձնի լավագույնը. մենք յուրաքանչյուրս կարող ենք օգնել ճիշտ հաշվեկշիռ սահմանել այս գործում»:

ՅՈՒՆԻՍԵՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728