Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեց ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին, որը 5 օր է՝ հացադուլի մեջ է։ Նաիրա Զոհրաբյանի հորդորից հետո նա դադարեցրեց հացադուլը՝ նշելով որ հավատում եւ վստահում է միայն Զոհրաբյանին։
Հունվարի 30-ին հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալին անցած օրերին ոչ մի իրավապաշտպան չէր այցելել։ Վաղարշակ Ավետիսյանը պահանջում էր վերանայել իր քրեական գործը, նաեւ պահանջում էր հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եւ մամուլի ասուլիս՝ լրատվամիջոցների հետ:
Վաղարշակ Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ.-ի մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար:
Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նաեւ հացադուլ հայտարարած 546 խցի դատապարտյալ Անդրանիկ Գեւորգյանին։ Նա նույնպես դադարեցրեց հացադուլը՝ ինչպես նշել է իր դիմումի մեջ՝ Զոհրաբյանին հավատալով։
Ի դեպ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները երեկ հորդորել էին նրանց դադարեցնել հացադուլը, սակայն նրանք մերժել էին։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ