Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ կտրականապես դեմ եմ Հայաստանի Հանրապետության օրհներգը և/կամ դրոշը փոխելու գաղափարին և այդ առնչությամբ հնչեցվող տարատեսակ առաջարկներին։
Համոզված եմ, որ պառակտում առաջացնող նյութեր քննարկելուց զերծ մնալը և կառուցողական քննարկում պահանջող նյութերի շուրջ համախմբվելը նախընտրելի է։
Ասեմ ավելին և փորձեմ արտերկրում բնակվող իմ ընկերներին և հայրենակիցներին վստահեցնել, որ այս գծով զրուցել եմ թե՛ գործադիրում և թե՛ օրենսդիրում աշխատող մի քանի գործընկերների հետ և վստահ կարող եմ ասել, որ օրհներգ և/կամ դրոշ փոխելու օրակարգ չկա։
Վերջապես, կարծում եմ, որ այս փուլում շատ ավելի կարևոր և առաջնահերթ խնդիրներ ունենք լուծելու։
Վարագ Սիսեռեան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար
Արտերկրի հայրենակիցը, ով այլ պետության քաղաքացի է, ի՞նչ գործ ունի ՀՀ պետական հիմնը կամ զինանշանը փոխելու հետ կապված քննարկումների հետ։