Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյան. Դիմել են ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով միառժամանակ կասեցնել ընդունված որոշման կիրարկումը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 05,2019 12:29

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումը, որն ալեկոծել է գիտական հանրությանը, այդ տեսքով կարծես թե չի գործի։ Փաստաթղթով, ինչպես հայտնի է, նախատեսվում է գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նոր ձեւ։ Այսինքն՝ գիտական հիմնարկներին տրամադրվող որոշակի կայուն ֆինանսավորումը փոխարինել դրամաշնորհով, որը կհատկացվի մրցութային կարգով։ Որոշումը վերաբերում է միայն հիմնադրամներին, իսկ պետական ոչ աոեւտրային կազմակերպություններին (ՊՈԱԿ) չի առնչվում։

Հայաստանյան մի շարք խոշոր պետական բուհեր ունեն հիմնադրամի կարգավիճակ։ Որոշման դեմ ըմբոստացան հատկապես Երեւանի պետական համալսարանի ղեկավարությունն ու գիտաշխատողները՝ մասնավորապես հայտարարելով, որ դա կվնասի գիտությանը, իսկ բացի այդ կհանգեցնի սոցիալական խնդիրների՝ գործազուրկ դարձնելով հարյուրավոր գիտաշխատողների։ Նրանք նույնիսկ ծրագրել են, որ առաջիկա հինգշաբթի բողոքի ցույց են անցկացնելու կառավարության շենքի մոտ։ Բայց եւ չեն բացառում, որ դրա անհրաժեշտությունն այլեւս չլինի, որովհետեւ, ըստ որոշ տեղեկությունների, խնդրո առարկա որոշումը չեղարկվելու է։

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, պատասխանելով հարցմանը, ասաց, որ փաստաթուղթը չեղարկելու հավանականության մասին տեղեկություն ինքը չունի։ Բայց կրթության եւ գիտության գերատեսչությունը դիմել է ֆինանսների նախարարություն՝ առաջարկելով միառժամանակ կասեցնել ընդունված որոշման կիրարկումը, մինչեւ որ մշակվեն համապատասխան կարգեր, հիմնարկները բավարար չափով իրազեկվեն, անցկացվեն հանրային քննարկումներ եւ այլն (կառավարության N 1515-Ն որոշումը մշակել ու գործադիրի հաստատմանն էր ներկայացրել ֆինանսների նախարարությունը)։ «Ինտենսիվ աշխատում ենք այս ուղղությամբ եւ կփորձենք այնպիսի լուծում տալ, որ հիմնարկները չտուժեն»,- ասաց Սամվել Հարությունյանը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728