Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պավել Ֆելգենգաուեր. «Բովանդակային տեսանկյունից կողմերի դիրքորոշումները չեն փոխվել, ուստի այս դրական մթնոլորտը, որը լավ է, անորոշ ճակատագիր է ունենալու». «168 ժամ»

Փետրվար 05,2019 12:23

«168 ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետզհետե վերադառնում է նախկին տրամաբանությանը, որը ոչ մի տեղ չէր անհետացել, պարզապես «լռեցվել» էր նոր իրավիճակում՝ առկա հնարավորությունները հասկանալու նպատակով։ Ըստ նրա, փոփոխություն տեղի էր ունեցել դիվանագիտական հայտարարությունների մակարդակում։

«Բայց շատերս հասկանում էինք, որ բովանդակային տեսանկյունից կողմերի դիրքորոշումները չեն փոխվել, ուստի այս դրական մթնոլորտը, որը լավ է, անորոշ ճակատագիր է ունենալու, քանի որ գալու է այն փուլը, և արդեն մենք այդ հանգրվանում ենք, որ դիվանագիտական հայտարարությունները պետք է արտացոլեն կողմերի դիրքորոշումներն ու տրամադրվածությունը կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Այլապես այդ դիրքորոշումները չարտահայտող հայտարարությունները բազում հարցեր են առաջացնում հասարակությունների մոտ, տպավորություն է, որ ինչ-որ բան է կատարվում, բայց իրականում չի կատարվում։ Եռանախագահող երկրների դիրքորոշումներում ևս շատ բան չի փոխվել, Ռուսաստանը շարունակում է կողմ մնալ ստատուս-քվոյին, իսկ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան հակամարտության կարգավորման գործընթացը չեն դիտարկում՝ որպես առաջնահերթություն։ Այնպես որ, կողմերի դիրքորոշումների վրա արտաքին ազդեցություն չկա, իսկ այդ դիրքորոշումները փոխված չեն։

Դրական ելքը վերջին ամիսների հրատապ կոմունիկացիայի շուրջ ձեռք բերված համաձայնությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը դրական հանգրվան էր, բայց ոչ բավարար քայլ հրադադարի ռեժիմի պահպանման և կանխարգելման համար, քանի որ ցանկացած պահի, երբ հայ-ադրբեջանական մթնոլորտը սրվի, այդ կապը կընդհատվի։ Ուստի, հասկանալով այս հակամարտության կողմերի դիրքորոշումների բարդ բնույթը, հարկավոր է ընթանալ հրադադարի պահպանման և հրադադարի խախտումների կանխարգելման ավելի կայուն մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, դրանք ամրագրված են և չեն պահպանվում թե՛ 90-ական թթ. համաձայնագրերում, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի փաթեթներում։

Քանի որ իրավիճակը շփման գծում կարող է կրկին սրվել ցանկացած պահի, ուստի այս պահը կարելի է օգտագործել շատ ավելի արդյունավետորեն։ Բայց այդ ժամանակը, ինչպես այս հայտարարություններն են ցույց տալիս, շատ քիչ է, և պետք է շտապել այս համաձայնությունների ուղղությամբ։ Այլապես կա վտանգ, որ կրկին բանակցային գործընթացը կհայտնվի փակուղում՝ անորոշ ժամանակով, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ՀՀ նոր իշխանություններից այլ մոտեցումներ էին ակնկալում, քանի դեռ հրապարակային հստակ դիրքորոշումներ չէին լսել զիջումների պատրաստ չլինելու վերաբերյալ ու ներկայումս հայտնի չէ, թե ինչպես կփոխվի իրավիճակը բանակցային գործընթացում և շփման գծում»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728