Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից հետո այդ երկրի խորհրդարանի կայքում հոդված է տեղադրվել Հայաստանի մասին՝ «7 բան, որ չգիտեք Հայաստանի մասին» վերտառությամբ:
1) Հայաստանի Արենի գյուղում է գտնվում ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող աշխարհի ամենահին գինեգործարանը: Այստեղ օգտագործվող խաղողի տեսակ Պինո Նուարի «նախնին» է:
2) Նույն գյուղում հայտնաբերվել է աշխարհի ամենահին կաշվե տրեխը՝ 5500 տարեկան:
3) Հայաստանի տարածքը Բրանդենբուրգի չափ է, իսկ բնակչություն՝ 2.9 մլն, նույնքան, որքան Շլեսվիգ-Հոլշտեյնում:
4) Հայաստանի մայրաքաղաք Երևանը 29 տարով ավելի հին է, քան Հռոմը, այդպիսով այն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն նաև հայտնի է «Վարդագույն քաղաք» անունով, քանի որ շենքերի մեծ մասը կառուցված են վարդագույն հրաբխային քարից:
5) Հայաստանում է գտնվում Կովկասի ամենամեծ լիճը՝ Սևանը: Նրա մակերեսը կազմում է 1200 քառակուսի կմ, 1․3 անգամ ավելի մեծ, քան Բեռլինը:
6) Հայկական լավաշը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
7) 2011թ-ից շախմատը դպրոցներում ներառված է պարտադիր ուսումնական ծրագրում: Պատահական չէ, որ Հայաստանը մեկ անձին բաժին ընկնող թվով աշխարհում առաջինն է շախմատի չեմպիոններով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Բա Bundesregierung-ը խորհրդարանն է՞: Դաշնային կառավարութիւնն է:
Schleswig-Holstein = Շլեզվիգ-Հոլշտայն:
Յ.Գ. 7-րդ կէտը շատ լաւն է: Մօտաւորապէս Մուրադի վիճակը, երբ յայտնի ֆիլմում Արուսը կով է կթում 🙂