Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի պետական հիմնի փոփոխության շուրջ ծավալված քննարկումներին, նախ փորձելով անեկդոտներով ներկայացնել իր դիրքորոշումը, իսկ հետո ասելով, որ Հայաստանն ունի հանրայնորեն քննարկելու ավելի լուրջ անհրաժեշտություն ունեցող հարցեր: Առաջին նախագահը մի կողմից փորձել է ցույց տալ, որ իրավիճակը իր համար, այսպես ասած, հումորային, անեկդոտային է, մյուս կողմից, սակայն, հազիվ թե Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեր հրապարակավ անդրադառնալ խնդրին, եթե չունենար լուրջ պատճառ: Ի վերջո նա խոսում է հազվադեպ: Ըստ այդմ՝ ներկայիս խոսքը տալիս է հիմք եզրակացնելու, որ Առաջին նախագահը հիմնի փոփոխությունը քննարկելը լուրջ չի համարում, բայց այն փաստորեն համարում է հրապարակավ իր մասին հիշեցնելու առիթ, ինչն արդեն հետաքրքիր է:
Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ պետական օրհներգի փոփոխության այս գործընթացը իր խորքում ունի շատ ավելի լուրջ ակունքներ, քան պարզապես իշխող մեծամասնության մի ներկայացուցչի՝ թեկուզ ԱԺ փոխնախագահի ֆեյսբուքյան խաղը, թե՞ նա տեսնում է խնդիր ոչ թե բուն օրհներգի, այլ այդօրինակ որևէ մարտավարության տեսքով, որ կարող է ունենալ նորանոր դրսևորումներ: Տեր-Պետրոսյանը, սակայն, մտահոգություն չի արտահայտում, այլ փաստորեն հորդորում է խոսել ավելի լուրջ հարցերի մասին: Հենց սա էլ հիմք է տալիս մտածել, որ նա ինքն էլ իր անդրադարձով որևէ տողատակ է բերում տեղեկատվական դաշտ, հասցեագրված մեսիջներով, որոնք կհասկանան կոնկրետ հասցեատերերը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: