Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին

Փետրվար 04,2019 19:07

Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է շարունակվում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:

Նախորդ նիստին Քոչարյանի պաշտպանները ավարտեցին բողոքը ներկայացնել, շուրջ 2 ժամ ելույթ ունեցավ դատարանում Քոչարյանը, իսկ այսօր դատախազության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առարկությունները:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ալումյանը տեղեկացրեց, որ դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 12-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728