Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի գրողը, ռեժիսորը իր կամքով հաղթել է քաղցկեղը

Փետրվար 04,2019 18:45

Այսօր՝ փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է : Այսօր հանդիպեցինք նոյեմբերյանցի գրող, ռեժիսոր, ազատամարտի վետերան Սամվել Բեգլարյանի հետ: Նա Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավարն է, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի ռեժիսորը: Նա ՀԳՄ աջակցությամբ նոր է տպագրել է իր «Էսսեներ» գիրքը:

Ս. Բեգլարյանը քաղցկեղը բուժելու մասին ասաց. «Պետք է պայքարել եւ հավատալ: Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին ասում են»:

Նա համարում է, որ իր հիվանդությանը հաղթել է իր կամքը: Նա դրանից հետո Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում բեմադրել է «Եզոպոս» պիեսը,ուր խաղացել է Եզոպոսի դերը: Այդ ներկայացումն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Ներկայումս նա նախապատրաստում է 2 պիեսների բեմադրությունը, առաջիկայում կներկայացվեն Հ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով «Շաշ բախտավորը» եւ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին նվիրված, Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործության մոտիվներով «Էլ ուր երթանք, լաո» ներկայացումները:

Ս. Բեգլարյանը դեմ է, որ մշակույթի նախարարությունը միացնում են այլ ոլորտներին, համարելով, որ մշակույթն այնքան մեծ է, որ դրան պետք է միացնեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ         

Լուսանկարում՝ Սամվել Բեգլարյանը՝ Եզոպոսի դերում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԸՆԹԵՐՑՈՂ says:

    Կեցցես Սամվել: Եվ պարկեշտ ես, և տաղանդավոր, հիմա էլ արդեն ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ առողջ: Անհամբեր սպասոըմ եմ նոր գրքիդ: Նախորդը հրաշալի էր, դու բարձր մակարդակով անդրադարձել էիր մի հարցի` արտագնա աշխատանքի գնացած գյուղացիների մենակ մնացած կանանց մասին: Մի լուրջ` մարդկային, սոցիալական նրբանկատ խնդիր, որը լիովին գիտակցաբար լռության է մատնում մեր գրականությունն ու արվեստը և փոխարենը զանազան տխմարաբանություններ մատուցում մեզ: Ինչ ասես, ոչ միայն անտաղանդ են, այլև անզգա: Եթե զգային, եթե ցավեին, տաղանդ էլ կունենային: Լավ լինես, Սիրելի Սամվել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728