Ռուսաստանի կառավարությունը պաշտպանել է օրինագիծը, որով առաջարկվում էր համացանցի ռուսական սեգմենտն առանձնացնել համաշխարհային ցանցից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ, կառավարությունն օրենքի նախագիծն ուղարկել է լրամշակման: Նախագծի հեղինակներն այն մշակելիս նշել էին, որ դրա համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի: Մինչդեռ կառավարությունում կարծում են, որ դրա համար հավելյալ միջոցներ են անհրաժեշտ, ուստի առաջարկել են հստակեցնել այդ ֆինանսավորման աղբյուրները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ