Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի Նիս քաղաքում մասնակցել է նոր մրցաշրջանում առաջին միջազգային մրցաշարին: Մեր ըմբիշները գոտեմարտել են յոթ քաշային կարգում, որից վեցում բարձրացել են պատվո պատվանդան:
Ոսկե մեդալ նվաճել են ԱԺ նորընտիր պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը՝ 77 կգ քաշային կարգ, Ռուդիկ Մկրտչյանը՝ 55 կգ, Կարեն Ասլանյանը՝ 67 կգ եւ Հրանտ Կալաչյանը՝ 72 կգ, բրոնզ՝ Գեւորգ Ղարիբյանը՝ 60 կգ ու Արթուր Շահինյանը՝ 97 կգ: