Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշտարակ կաթի» արտադրանքը վաճառած տնտեսվարողներին պարտքերի ցուցակ են դեմ տվել ու դատի տվել

Փետրվար 04,2019 17:55

«Աշտարակ կաթ» ընկերության հետ տարիներ ի վեր համագործակցած մի խումբ տնտեսվարողների հարյուր հազար դրամների պահանջ է ներկայացվել: Ընկերությունը սնանկ ճանաչվելուց հետո, այն տնտեսվարողներին, որոնց առաքիչների միջոցով կաթնամթերք է մատակարարվել, մեղադրում են ապրանքների դիմաց չվճարելու համար:

Այսօր կառավարության շենքի առաջ Աշտարակ քաղաքի եւ շրջակա բնակավայրերի մի խումբ բնակիչներ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով չեղյալ հայտարարել այդ գումարները, որոնք հարյուր հազարների են հասնում՝ անգամ միլիոնների:

«Աշխատանքի ընթացքում ոչ մի խնդիր երբևէ չենք ունեցել, աշխատել ենք կանխիկ գումարներով՝ առանց բանկային փոխանցումների: Երբ սնանկացավ «Աշտարակ կաթի» նախկին սեփականատերը, ապա նա մեզ մեղադրեց իր ապրանքի դիմաց իրեն գումարներ չտալու մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսվարող Խաչիկ Պողոսյանը: Նրա խոսքով, առաքիչը կանխիկ գումարը վերցրել՝ գնացել է. «Առաքիչը հայտարարություն է տվել, որ ես իրեն պարտք չեմ, գործարանն էլ իրեն տրամադրել է զրոյական փաստաթուղթ, որ իրեն պարտք ու պահանջ չունի: Բոլոր հաշիվ ֆակտուրաներում գրված է՝ կանխիկ: Այսինքն՝ ինքը կանխիկ վերցրել գումարը՝ գնացել է, հետո գործարանը պետք է տրամադրեր մեզ անդորագիրը, սակայն չի տրամադրել, առաքիչին, նա էլ չի բերել»:
Տնտեսվարողի խոսքով 15 տարի այդպես աշխատել են եւ նման խնդիր չի առաջացել, սակայն 2015 թվականի երեք ամիսների համար 270 հազար դրամի պարտք են գրել իր վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Խաչիկ Պողոսյանի խոսքով, ներկայացված պահանջն անտրամաբանական է, որովհետեւ, եթե իրենք մեկ, երկու, երեք անգամ չվճարեին ընկերությանը, չորորդ անգամ «Աշտարակ կաթն» ապրանք չէր տա տնտեսվարողներին:

Ներկայումս նույն պահանջով մոտ 2600 տնտեսվարողի գործ դատարանում է: Ըստ տնտեսվարողների, առաջին ատյանի դատարանները հօգուտ գործարարների են որոշումներ կայացրել՝ հիմք ընդունելով հենց «Աշտարակ կաթի» աշխատողների վկայությունները, որոնք էլ խանութներին ապրանք էին մատակարարում, եւ անձամբ ստանում գումարը: Սակայն, արդեն Վերաքննիչ դատարանն, անցկացնելով փակ դատեր, բավարարել է սնանկության կառավարչի հայցը:

Արթուր Թորոսյանին երեք ՍՊԸ-ի հետ կապված են նման պահանջ ներկայացրել, որը կազմում է մեկ միլիոն գումարից ավելի: Ըստ Արթուր Թորոսյանի, հաշիվները նկարել են ու ասում են՝ վճարեք:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728