Ավարտվեց գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ Վանաձորի 60 մարզիկներ: Ըստ մրցաձեւերի հաղթող դարձան:
Հրացան, տղամարդիկ եւ կանայք՝ Հրաչիկ Բաբայան եւ Ալլա Պողոսյան:
Ատրճանակ, միքս՝ Նորայր Առաքելյան/Էլմիրա Կարապետյան:
Վազող թիրախ, նորմալ վազք, տղամարդիկ եւ կանայք՝ Դավիթ Աբաջյան եւ Գոհար Հարությունյան:
Հրացան, Միքս՝ Հրաչիկ Բաբայան/Ալլա Պողոսյան:
Ատրճանակ, տղամարդիկ եւ կանայք՝ Նորայր Առաքելյան եւ Էլմիրա Կարապետյան:
Վազող թիրախ, խառը վազք, տղամարդիկ եւ կանայք՝ Հովհաննես Մարգարյան եւ Լիլիթ Մկրտչյան:
ՀՀՖ-ն տեղեկացնում է, որ Ալլա Պողոսյանի՝ թիմային միքս կրակը եզրափակչում համապատասխանում է Եվրոպայի ռեկորդային արդյունքին:
Մրցավարական հանձնաժողովի որոշմամբ լավագույն մարզիկ անվանակարգում հաղթող ճանաչվեց Ալլա Պողոսյանը, որին ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը ինչպես հայտարարել էր նախապես, շնորհեց գավաթ եւ իր անձնական միջոցներից արժանացրեց պարգեւի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ