Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Հայաստանի օրհներգը փոխելու շուրջ ընթացող բանավեճի մասին. Ilur.am

Փետրվար 04,2019 17:12

Ի պատասխան մեր խմբագրության հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ բանավեճին, առաջին նախագահը հիշեցրեց ԽՍՀՄ 1977թ. Սահմանադրության նախագծի համաժողովրդական քննարկման շրջանում ստեղծված հետևյալ անեկդոտը. «Քաղաքացիներից մեկն առաջարկել էր փոխել Խորհրդային Միության հիմնը, ինչին առարկել էր մի լենինականցի, ասելով`«Ըդտեղ տառասխալըմ կա. ոչ թե հիմնը, այլ հիմքը»: Հայտնում է Ilur.am-ը:

Տեր-Պետրոսյանը նաև ավելացրեց, որ անեկդոտը պատմում է զուտ մեկ, այն է` հայ ժողովրդական բանահյուսության տվյալ գոհարը մոռացության չմատնելու նպատակով: Ի դեպ, նա հիշեցրեց նաև 1977թ. Սահմանադրության համաժողովրդական քննարկման հետ կապված նույնպիսի գոհար հանդիսացող մի այլ անեկդոտ: Հայաստանի քաղաքացիներից մեկն առաջարկել էր Սահմանադրությունում ընդգրկել «Խորհրդային քաղաքացին ունի հետմահու արդարացման իրավունք» հոդվածը:

Իսկ ավելի լուրջ, ըստ առաջին նախագահի՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728