Լրահոս
Օրվա լրահոսը

82-ամյա տղամարդը ոտքերով եւ ձեռքերով 5 րոպե հարվածել է 84-ամյա հարեւանուհուն

Փետրվար 04,2019 16:40

Այսօր՝ փետրվարի 4-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Բերդի նստավայրում կայացել է Տավուշի մարզի Այրում քաղաքի բնակիչ, 1937թ. ծնված Ռ. Թ.-ի դատավարության 2-րդ նիստը: Այն հետաձգվել է: Ռ. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. նոյեմբերի 23-ին, ժամը 09.15-ի սահմաններում, Այրում քաղաքի Թումանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու պատճառով վիճել է իր հարեւանուհու՝ 1935թ. ծնված կնոջ հետ, որի ընթացքում շուրջ 5 րոպե դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության միջին ծանրության մարմնական վնասվածք:

Տարեց տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728