Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակում մարտական զոհերի թիվը էապես նվազում է

Փետրվար 04,2019 16:30

Վերջին ամիսների ակտիվ հանրային քննարկման առարկա է դարձել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ֆորմալ և ոչ ֆորմալ բանակցությունների պտղաբերությունը և ազդեցությունը խաղաղության պահպանման վրա: Ըստ այդմ, փորձենք դիտարկել Զինված ուժերում զոհերի վիճակագրությունը, որի մարտական զոհերի բաղադրիչը բավականին լուրջ ցուցանիշ է խաղաղության չափման համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն արդեն տևական ժամանակ «Բաց հասարակություններ հիմնադրամների» ֆինանսավորմամբ իրականացնում է Հայաստանի և Արցախի Զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների մշտադիտարկում, ինչի շնորհիվ կարելի է ընդհանուր պատկերացում ստանալ բանակում գրանցվող զոհերի քանակի և արձանագրված դեպքերի բնույթի մասին։

Ստորև ներկայացվում է բանակային զոհերի վիճակագրությունը գրաֆիկական տարբերակով, ըստ ՀՔԱՎ տրամադրած տվյալների՝ 2011-2018 թվականների կտրվածքով։

 

 

Սակայն վերջին շրջանի քննարկումների լույսի ներքո առանձին հետաքրքրություն է ներկայացնում հենց մարտական զոհերի վիճակագրությունը (ընդ որում՝ ըստ եռամսյակների), որը ուղղակիորեն արտահայտում է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:

 

 

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2016-ի 1-ին կիսամյակում՝ 99 զոհ, որը պայմանավորված է Ապրիլյան քառօրյա պատերազմով։ Մարտական զոհերի թվով հաջորդը 2015 թվականն էր, երբ թե՛ Տավուշում և թե՛ Արցախում տեղի ունեցան մի քանի էսկալացիաներ։

2018 թվականին մարտական զոհերի թիվը նվազել է՝ հասնելով 0-ի, համապատասխանաբար՝ 1-4-րդ եռամսյակներում։ Ինչպես երևում է գրաֆիկից, մինչև 0 նվազման միտում վերջին անգամ գրանցվել է 2011-ի 3-րդ, 2012-ի 4-րդ և 2013-ի 2-րդ եռամսյակներում։

Ընդ որում, հարկ է նաև նշել, որ 2015 և 2016 թվականներին ունեցել ենք նաև քաղաքացիական զոհեր: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերին Տավուշում ադրբեջանական կրակից զոհվեցին քաղաքացիական 3 կանայք, իսկ 2016 թվականի ապրիլին Արցախում զոհվեցին Թալիշ գյուղի 3 տարեցներ և Մարտունեցի 12-ամյա մի երեխա:

Այսպիսով, 2013 թվականից հետո 2018-ը ամենախաղաղն էր, իսկ 2018 թվականի վերջում արձանագրված առանց զոհերի ժամանակահատվածը տևել է 130 օր և դեռևս չի ընդհատվել:

Ընդհանուր առմամբ, 2018 թվականը ոչ մարտական զոհերի թվի աճով 2-րդ տեղում է 2016 թվականից հետո (տես գրաֆիկ 1-ին)։ 2018 թվականին ոչ մարտական կորուստների պատճառներից առաջին տեղում են ավտովթարները՝ 17 զոհ, առողջական խնդիրները՝ 13 զոհ, ինքնասպանությունները՝ 11 զոհ։ Ըստ էության, այն, որ 2018 թվականին 2017-ի համեմատ ոչ-մարտական զոհերի թիվն աճել է, գալիս է վկայելու, որ Զինված ուժերում առկա ներքին խնդիրները լուծում չեն ստացել:

Արփի Ավետիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728