Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի գործով դատավոր Դավիթ Բալայանը բացասական որոշում կայացրեց

Փետրվար 04,2019 15:56

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր մերժեց Հասմիկ Սարգսյանի պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը:

Արա Ղարագյոզյան

Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկ Սարգսյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը բացասական գնահատեց դատարանի որոշումը և մանրամասնեց. «Դեռ որոշումը չեմ ստացել, որ ասեմ՝ դատարանն ինչ փաստերի վրա է հիմնվել: Ամեն դեպքում բացասական եմ գնահատում դատարանի որոշումը, քանի որ Հասմիկ Սարգսյանը խոշտանգումների է ենթարկվել, ցուցմունքներ են կորզվել նրանից»:

Հասմիկ Սարգսյան

Հիշեցնենք՝ արդեն մի քանի ամիս է՝ մամուլում եւ սոցցանցերում քննարկումների առիթ է դարձել երեք անչափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10.000 դրամի չափով գողություն կատարելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտելու հարցը: Հիմնականում իրավապաշտպանները նշում են, թե արդարացի չէ սոցիալապես վատ պայմաններում ապրող ու իր խնամքի տակ 3 անչափահաս երեխաներ ունեցող կնոջը 10.000 դրամ գողանալու համար այդքան խիստ ու անհամաչափ պատժի դատապարտել: Ավելին՝ ինչպես Հասմիկ Սարգսյանը, այնպես էլ իրավապաշտպանները, պնդում են, թե գողացված գումարի չափը ոչ թե 10 հազար է, այլ՝ 4000: Խնդիրն այն է, որ եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով (ՀՀ ՔՕ 177) անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

Արա Ղարագյոզյանը մեզ հետ զրույցում նշեց ՝ սա խտրականություն է կնոջ նկատմամբ, քանի որ այս ամենը կատարվում է նաև կնոջ նկատմամբ: Փաստաբանը վստահեցրեց՝ որոշումը ստանալուց հետո անպայման վերաքննիչ բողոք կներկայացնեն:

Արա Ղարագյոզյանը վստահեցրեց՝ դատական համակարգում իրականում փոփոխություններ տեղի չեն ունեցել:

Մյուս կողմից էլ նա հարցրեց՝ ի՞նչ է արել պետությունը, որ Հասմիկը նման արարք չկատարեր. «Բնական է, ոչ մի օգնություն: Ինքն անչափահաս երեխաներ ունի. տղան բանակում է ծառայում, ինքն առողջական ծանր խնդիրներ ունի և նա ստիպված է այդ ամենն արել: Դրանից բացի, նրան խոշտանգում են իր անչափահաս երեխայի ներկայությամբ, բայց անչափահաս երեխային չեն հարցաքննում, այսինքն՝ այդ խոշտանգման գործը կոծկվում է ու չեն ցանկանում բացահայտել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դավիթ Բալայանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728