ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.
1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) մինչև ս. թ. փետրվարի 7-ը Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը,
Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացման ժամկետ սահմանելով մինչև ս. թ. փետրվարի 28-ը, ժամը 18:00,
2) Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) մինչև ս. թ. մարտի 5-ը փոխանցել աշխատանքային խմբի անդամներին,
3) կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական զրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից՝ մինչև ս. թ. մարտի 15-ը,
4) կազմակերպել աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհրդատվական կարծիքների ներկայացումը Հանրապետության նախագահին՝ մինչև ս. թ. մարտի 20-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2019թ. հունվարի 31
Երևան
ՆԿ-5-Ա