Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ամսի 9-ը ժամանակ ունենք». «Իմ քայլը» խմբակցության քարտուղար

Փետրվար 04,2019 13:42

Կառավարության ծրագիրը դեռեւս խորհրդարան չի ներկայացվել: Այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» իշխող ուժի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը: Թե ե՞րբ կառավարության ծրագիրը կներկայացվի խորհրդարանի դատին`պարոն Սիմիդյանը հստակ ժամկետներ չի նշում: Հղում անելով ՀՀ Սահմանադրությանը եւ ԱԺ կանոնակարգ-օրենքին, մեր զրուցակիցը հավելեց. «Մինչեւ փետրվարի 9-ը ժամանակ կա»: Մեր զրուցակիցը կարծում է, որ կառավարությունը կօգտվի իր իրավունքից եւ «մինչեւ վերջ քննարկումները կտանի»:

Հիշեցնենք, ՀՀ Սահմանադրությամբ, վարչապետը, նշանակումից հետո, 5 օրվա ընթացքում նախագահին է առաջարկում փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հունվարի 19-ին նոր կառավարությունն, ըստ էության, ձեւավորվեց: Օրենսդրության համաձայն, եթե կառավարության 2/3-րդը նշանակվում է, կառավարությունը համարվում է ձեւավորված։ Իսկ կառավարության ծրագիրը խորհրդարան պետք է ներկայացվի կառավարության ձեւավորումից հետո, 20-օրյա ժամկետում: Նախարարների 1\3-ի հարցը պարզ կդառնա կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի վերջնական տեսք ստանալուց հետո: Հիշեցնենք, ըստ այդ քննարկումների, որոշ նախարարություններ կլուծարվեն կամ կմիանան այլ նախարարությունների: Քննարկումները դեռ շարունակվում են, վերջնական փաստաթուղթ դեռ չկա:

Հիշեցնենք նաեւ, շաբաթ օրը, խորհրդարանում կայացած իշխող ուժի փակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ կառավարության ծրագրի աշխատանքային տարբերակն արդեն երկուշաբթի  կներկայացվի խորհրդարանական քննարկումների:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728