Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարձրագույն դատական խորհուրդը՝ մեխի գլուխ»

Փետրվար 04,2019 14:30

Սոցիալական ցանցում քաղաքական գործիչներից մեկը գրառում էր կատարել, հարցնելով, թե տեսնես լրատվամիջոցները նամակներ, բողոքներ ստանում են, թե ամեն ինչ ավարտվում է լայվերով, սելֆիներով ու ստատուսներով: «Առավոտը» ներկայացնում է երեկ ստացված բողոք-նամակներից երկուսը:

Պարզվում է՝ նույնիսկ քաղաքացու դիմումին պատասխանելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից: Դիմել եմ դատական խորհրդին, ստացել ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի պատասխանը ուղղված ինձ՝ ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակչիս:

«Ձեր 2018թ. դեկտեմբերի 28-ի թիվ ԴԴ-1 Ե-10646 դիմումի պատասխանը՝ ի պատասխան Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հասցեագրված 05.11.2018թ. դիմումի՝ տեղեկացվում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինները (ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողով եւ Լիազոր մարմին) սահմանված են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ տեղեկացվում է, որ Ձեր դիմումով բարձրացված հարցերի կապակցությամբ միջոցներ ձեռնարկելը դուրս է Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների շրջանակից»: Ես իմ 05.11.2018թ. դիմումով Բարձրագույն դատական խորհրդին խնդրել էի՝ թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշումներ կայացրած դատավորներին՝ դիտավորությամբ, ակնհայտ եւ կոպիտ կերպով կատարված խախտումներ կատարելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության, կամ գոնե Բարձրագույն դատական խորհուրդը պատասխանի իմ 30.07.2018թ. դիմումին:

Ձեր գրածից պարզվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը մեխի գլուխ է եւ պետական բյուջեից ավելորդ աշխատավարձ է ստանում, թե ինչու է պետությունը պահում Բարձրագույն դատական խորհրդին, չեմ հասկանում, եթե նա քաղաքացու դիմումին նույնիսկ լիազորություն չունի պատասխանելու: Մի հանգամանք եւս՝ 2018թ. փետրվարին ընդունած Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին մաս՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը», սակայն այս նորմը Բարձրագույն դատական խորհրդի համար գոյություն չունի: Ներկայացնում եմ պատասխանի մյուս մասը՝ «Միաժամանակ տեղեկացվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից Բարձրագույն դատական խորհրդին վերահասցեագրված Ձեր 05.11.2018թ. դիմումին դատական դեպարտամենտի ղեկավարի 14.09.2018թ. թիվ ԴԴ-1 Ե-7426 գրությամբ տրվել է սպառիչ պատասխան: Ներկայացնում եմ նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 14.09.2018թ. թիվ ԴԴ-1 Ե-7426 պատասխանը՝ Ձեր 30.07.2018թ. 02.08.2018թ. եւ 29.08.2018թ. հաղորդումների՝ տեղեկացվում է, որ դրանցում բարձրացված հարցի վերաբերյալ հանձնաժողովը իր դիրքորոշումն արդեն իսկ արտահայտել է 31.08.2018թ. Ձեզ ուղարկված թիվ ԴԴ-Ե-6847 գրությամբ:

ՀՀ դատական դեպարտամենտի 31.08.2018թ. թիվ ԴԴ-1 Ե-7426 գրությամբ տրված սպառիչ պատասխանով շեշտվում է, որ դատավորների խմբին՝ ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների եւ ՀՀ քաղաքացիական դատավարության եւ ՀՀ դատական օրենսգրքերի բազմաթիվ հոդվածների չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ եւ կոպիտ անփութությամբ խախտումներով կայացրած որոշումների համար պատասխանատվության կենթարկեիք, եթե նշած հին ՀՀ դատական օրենսգրքի 153.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված մեկ տարին չի անցել»:

2016 թվականի հունիսի 15-ին թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով կայացած որոշման դեմ՝ ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Մ. Մարտիրոսյանին, եւ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Ա. Մկրտումյանին, ՀՀ նախագահի աշխատակազմին տասնյակ նույնաբովանդակ դիմումներ եմ ուղարկել: Կինս խնդրում էր 2016 թվականի հունիսի 15-ի եւ 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ ՇԴ1/0391/02/13 քաղաքացիական գործով որոշումներ կայացրած Վճռաբեկ դատարանի դատավորներին՝ վարքագծի կանոնների եւ կարգապահական կանոնների եւ դատավարական նորմի չարամտորեն, դիտավորությամբ, ակնահայտ եւ կոպիտ անփութությամբ կատարված խախտումներ կատարելու համար ենթարկել կարգապահական պատասխանատվության: Այն ժամանակ էլ գրված դատական դեպարտամենտը չէր պատասխանում կնոջս: Ամբողջ դատական դեպարտամենտը թքած ուներ վերը նշված բազմաթիվ դիմումների ամսաթվերին եւ բողոքների տարեթվերին կամ էլ այնքան անգրագետ էին, որ Վճռաբեկ դատարանի դատավորների նման թվերը չէին ճանաչում եւ գտնում էին, որ մեկ տարին արդեն անցել է:

Ներկա իշխանության ժամանակ կինս հույս ուներ, որ արդարությունը կվերականգնվի եւ կստանա «ՀՀ կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված օրինական աշխատած տարիների համար կենսաթոշակը, բայց տեսնում է, որ դատական համակարգը մնացել է նույն կեղտը:

ԼՅՈՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

2.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728