Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսու վարորդի վրա ավազակային հարձակման մեջ կասկածվում է համաներումով ազատվածը. նա ձերբակալվել է

Փետրվար 04,2019 12:35

Փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան:

Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Վ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, անհայտ անձը Նորքի 5-րդ զանգվածից նստել էր իր վարած տաքսի ավտոմեքենան և հասնելով Օտյան փողոց` անհայտ առարկայի սպառնալիքով իրենից պահանջել էր գումար, ինչը չստանալով՝ հարվածել էր իր դեմքին, գցել ավտոմեքենայից և փախցրել այն: Մեքենան նույն օրը, ժամը 01.50-ին, հայտնաբերվել էր Օհանովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ՝ վթարված վիճակում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Մամիկոն Ս.-ն (08.11.2018թ համաներումով ազատված, դատապարտված ՀՀ քր. օր. 202 հոդ. 2-րդ մասով/: Նա նույն օրը, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացվել քննչական բաժին:

Մամիկոն Ս.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728