Փետրվարի 17-ին կկայանան Իջեւան համայնքի ավագանու, Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ համայնքի ավագանու, Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ:
Իջեւանի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 33 թեկնածու: Ակնաղբյուր համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել էր 4 թեկնածու, 4-ն էլ անկուսակցականներ են: Համայնքի ղեկավարի թեկնածուներ են գործող համայնքապետ Կարեն Դոլմազյանը եւ ոչ մի տեղ չաշխատող Վրույր Մայիլյանը, Գրիգոր Եգանյանը եւ Վարդազար Շահնազարյանը: Վարդազար Շահնազարյանն ինքնաբացարկ է հայտարարել:
Թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Իջեւան քաղաքին կից, 2265 բնակիչ ունեցող Գետահովիտ համայնքի ավագանու 7 տեղի համար առաջադրվել էր 8 թեկնածու, որից մեկն ինքնաբացարկ է հայտարարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ