Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ աշխատակիցները փետրվարի 7-ին պատրաստվում են բողոքի երթ կազմակերպել․ Վահրամ Մկրտչյան

Փետրվար 03,2019 23:56

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։

ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։

ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։

ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Առավոտ»-ը հաղորդել էր

ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Մինչ այժմ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, որն էլ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի համաձայն՝ ֆինանսավորել է այս կամ այն հաստատությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանումը և զարգացումը. ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառացվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, այսինքն՝ կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ:

https://www.facebook.com/vahram.mkrtchyan2/posts/2237619236332942

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728