Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժել է երկու հայ՝ Մարիա Առաքելյանն ու Սոնա Ադամյանը: Ռուսաստանում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն՝ վերջիններս այս պահին գտնվում են Կալուգայի հիվանդանոցում: Դեսպանատնից հաղորդում են, որ այլ տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է: Ավտովթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան Կալուգա մարզում: Ավտոբուսում վթարի պահին եղել է 48 մարդ, այդ թվում՝ 33 երեխա: