Այսօր Շախմատի ակադեմիայում մեկնարկեց շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի թափուր տեղի համար Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան մրցամարտը:
Համաձայն կանոնակարգի, միակ թափուր տեղի համար թեկնածուին կամ թեկնածուներին առաջարկում է գլխավոր մարզիչը: Արշակ Պետրոսյանը այս տարի ներկայացրել է երկու շախմատիստի թեկնածություն, որոնց միջեւ էլ կազմակերպվել է այս մրցամարտը: Հայկն ու Ռոբերտը պետք է խաղան չորս պարտիա: Հավասար արդյունքի դեպքում նրանք պայքարը կշարունակեն արագ շախմատում:
Հիմնական մրցաշարի առաջին պարտիան, որում սպիտակներով խաղում էր Հայկ Մարտիրոսյանը, ավարտվեց ոչ-ոքի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ