Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են Հայկ Մարությանի կարգադրությամբ միլիոնից ավելի պարգեւավճարի արժանացած 4 արտոնյալները

Փետրվար 03,2019 19:31

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի տեղակալներից ամենաբարձր պարգեւավճարը ստացել է Տիգրան Վիրաբյանը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին տնօրենը՝ 859.600 դրամ: Ընդ որում, Տիգրան Վիրաբյանի պարգեւավճարը մոտ երկու անգամ գերազանցել է քաղաքապետի ե՛ւ առաջին, ե՛ւ մյուս երկու տեղակալների պարգեւավճարները: Բայց պարգեւի խոշոր բաժինը հասել է քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ կազմելով 2 049 800 դրամ: Նա քաղաքապետարանի հնաբնակներից է, աշխատել է նաեւ Տարոն Մարգարյանի օրոք:

Քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի պարգեւավճարը կազմել է 1 375 000 դրամ: Բարձր պարգեւավճարներ ստացողների թվում է նաեւ քաղաքապետարանի մեկ այլ հնաբնակ՝ իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Նա աշխատել է նաեւ Տարոն Մարգարյանի օրոք, իսկ իր ստացած պարգեւավճարը կազմել է 1 666 670 դրամ:

Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանը նույնպես խոշոր պարգեւից անմասն չի մնացել, ստացել է 1 944 600 դրամ: Ամենաքիչ պարգեւատրումը ստացել է գործավար Լաուրա Անտոնյանը՝ 114.800 դրամ:  Իսկ, ընդհանուր առմամբ, պարգեւավճար է ստացել քաղաքապետարանի 406 աշխատակից:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728