Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց, մենք ոչինչ չունեինք` ո՛չ զենք, ո՛չ հագուստ»․ այսօր Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է

Փետրվար 03,2019 19:00

Այսօր Արցախյան ազատամարտի նվիրյալ Աշոտ Մանուկյանի մահվան 25-րդ տարելիցն է։
1994 թվականի փետրվարի 3-ին, երբ «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի տղաները դեռևս մարտնչում էին առաջին գծում, կտրվեց լեգենդար հրամանատար Աշոտ Մանուկյանի կյանքի թելը։ Կյանք, որ խորհրդանշում է անձնազոհ սխրանք և նվիրում հայրենիքին։

Այսօր հրամանատարի շիրիմի մոտ էին հավաքվել նրա ընտանիքի անդամներն ու հարազատները, մարտական և մանկության տարիների ընկերները։ Հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու հերոսին, նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու համար։
Լեգենդար հրամանատարի կիսանդրին տեղադրված է նրա անունը կրող Երևանի Դավիթաշեն համայնքի № 93 դպրոցի բակում, որտեղ այսօր ևս Աշոտ Մանուկյանի հիշատակին կատարվեց ծաղկեդրում և խնկարկություն:

Վազգեն Սարգսյանը մի առիթով ասել է. «Աշոտ Մանուկյանն ամենաառաջին և ամենավառ դեմքերից է: Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց, մենք ոչինչ չունեինք` ո՛չ զենք, ո՛չ հագուստ, բայց նա ոչ միայն իր ջոկատին էր զենք մատակարարում, այլև` ուրիշների: Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ»:

Աշոտ Մանուկյանի հրամանատարությամբ «Սասունցի Դավիթ» ջոկատը 1990-1994 թվականներին մասնակցել է ՀՀ սահմանամերձ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի, Մարտակերտի, Հադրութի, Մարտունու, Շուշիի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728