Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իրանական կողմի հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ Արման Նավասարդյանը

Փետրվար 03,2019 17:14

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ հրավերով Թեհրան է մեկնել «Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի» նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար, և մյուս կողմից՝ Իրանի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 3-5 կանցկացնեն կլոր սեղանի ձևաչափով քննարկում «Կովկասի աշխարհաքաղաքական մարտահրավերները և հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին պաշտոնական այցով Իրան կմեկնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը, և այդ այցի նախօրեին իրանական կողմի այս հրավերը, թերևս, նպատակ ունի հայ և իրանցի  փորձագետների հետ քննարկել այն առաջնահերթությունները, որոնք կարող են օգտակար լինել հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացման գործընթացում:

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728