Փետրվարի 2-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում հրդեհ է բռնկվել Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերմայում: Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել ժամը 11։00-ի եւ 12։00-ի արանքում, հրդեհից սատկել է 30 խոշոր եղջերավոր անասուն, միայն մի անասուն է փրկվել: Կարեն Դարբինյանը հայտնեց, որ հրդեհից ամբողջությամբ վնասվել է մեծ անասնաֆերման, որը ավելի քան 1000 քառակուսի մետր տարածք ուներ: Հրդեհի պատճառները պարզվում են:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ