Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է հայաստանյան հեղափոխության օրակարգը․ Ալեքսանդր Սարգսյանին տանել-բերելու էֆեկտը սպառել է իրեն․ «Փաստ»

Փետրվար 02,2019 10:59

Որո՞նք են հայաստանյան հեղափոխության արժեքները, ըստ որոնց կարելի կլինի դատել կամ պարգևատրել մարդկանց, առանձնացնել դավաճաններին ու հավատարիմներին:

Գուցե անհարկի է համեմատել փոքր Հայաստանում տեղի ունեցածը այլ, ավելի մեծ հեղափոխությունների հետ, հետևաբար դժվար է նաև համեմատել արժեքային բաղադրիչները: Մանավանդ, որ հայաստանյան հեղափոխությունը հենց հայաստանյան էր, առանց աշխարհակալության որևէ ամբիցիայի: Եվ գուցե այս իմաստով կարիք կա իջեցնելու շեմը, օրինակ, արժեք բառը փոխարինելով օրակարգով կամ կոնցեպտով, կամ նախագծով: Ո՞րն է հայաստանյան հեղափոխության օրակարգը:

Նախահեղափոխության օրակարգը «մերժիր Սերժինն» էր ու այն լիովին ընդունվեց հասարակության կողմից, այդ օրակարգն առաջ քաշողներն էլ իրացրեցին այդ օրակարգը: Բայց, թե որն է արդեն հաջողված հեղափոխության օրակարգն, անհայտ է: Կան շրջանակներ, որոնք պնդում են, որ հեղափոխության օրակարգը մի քանի կետերից բաղկացած փաստաթուղթ է, որն ընդունել է նաև Նիկոլ Փաշինյանը: Խոսքը նոր ԸՕ–ի, անցումային արդարադատության, ուղիղ ժողովրդավարությանը վերաբերող փաստաթղթի մասին է: Իշխանություններն էլ պնդում են, որ իրենք կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները, այսինքն անցկացրել են արտահերթ ու ազատ ընտրություններ:

Հասարակությունն էլ, իհարկե ոչ միասնական փաստաթղթի, բայց ընդհանուր մտահոգությունների մակարդակով հեղափոխության օրակարգը համարում է մի կողմից՝ արդարության մթնոլորտի վերականգնումը, մեկ այլ կողմից՝ բարեկեցության մակարդակի բարձրացումը: Արդեն հիմա ակնհայտ է, որ Ալեքսանդր Սարգսյանին տանել-բերելու էֆեկտը սպառել է իրեն, ու սպասելիքներն այլևս առավել սոցիալ-տնտեսական բնույթի են: Մի խոսքով, նույն հեղափոխության մասին այդ հեղափոխության տարբեր շահառուներ ունեն խիստ տարբեր մոտեցումներ: Ըստ այդմ, անհայտ է, թե որն է հեղափոխության արժեք կոչվածը:

Իրավիճակը մասամբ որոշակիություն կարող է ստանալ, եթե ընդունենք, որ հեղափոխության առայժմ լայնորեն ընդունելի արժեքը այդ հեղափոխության դեմքն է՝ Նիկոլ Փաշինյանը: Գուցե, երբ Փաշինյանն ասում է, որ չի ների հեղափոխության արժեքների դավաճանությունը, նա նկատի ունի, որ այդ արժեքը հենց ինքն է: Չի բացառվում: Առնվազն այդպես կարելի է կարծել, քանի դեռ հեղափոխության միասնական օրակարգն անհայտ է ու անդադար լղոզվում է դրա բովանդակությունը: Հեղափոխության մի տարին կլրանա երեք ամսից …

 

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728