Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն խոսում է Մարտի 1-ի գործին զուգահեռ Քոչարյանի դեմ երկրորդ քրեաիրավական ճակատի մասին. «Ժամանակ»

Փետրվար 02,2019 10:45

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների առնչությամբ քրեական գործ է հարուցված, քննություն ընթանում է, և ԱԱԾ քննչական կառույցն առաջիկայում կանի հայտարարություն այդ կապակցությամբ: ԱԱԾ պետն այդ հայտարարությունն արել է փետրվարի 1-ին, հետաքրքրական է, որ զուգահեռ այն դատական գործի, որ ընթանում է Վերաքննիչում՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցի հիման վրա, որոնք շարունակում են փորձերը՝ ստանալու նրա խափանման միջոցը կալանքից գրավի փոխելու վերաբերյալ դատական որոշում:

Ընդ որում՝ հատկանշական է, որ Արթուր Վանեցյանի հայտարարությունը հնչել է փետրվարի 1-ին, երբ դատարանում պետք է ելույթ ունենար նաև Ռոբերտ Քոչարյանը: ԱԱԾ պետի հայտարարությունը ունեցել է դատարանի վրա որևէ ազդեցություն, թե ոչ, դա, իհարկե, հնարավոր չէ ասել, սակայն Վանեցյանի հայտարարությունը հետաքրքրական է մեկ այլ տեսանկյունից: Նա փաստորեն խոսում է Մարտի 1-ի գործին զուգահեռ երկրորդ նախագահի դեմ երկրորդ քրեաիրավական ճակատի մասին:

Իհարկե, այդ թեման նորություն չէ, սակայն հատկանշական է մի հանգամանք: Մարտի 1-ի վերաբերյալ հայտնի ֆիլմի ցուցադրումով, կամա թե ակամա, Ռոբերտ Քոչարյանի սեփականություն կամ նրան մերձավոր անձի սեփականություն դիտվող հեռուստաալիքով հայտնի, աղմուկ և բուռն քննարկումներ առաջացրած ֆիլմի ցուցադրումը, ըստ էության, նոր ալիք բերեց մարտիմեկյան գործում: Արդյո՞ք ֆիլմի հեղինակները կամ պատվիրատուները չէին հաշվարկել այդ ալիքը, թե՞ հաշվարկը հենց դա էր, բավականին բարդ է ասել: Համենայնդեպս, հաշվարկելը դժվար չէր:

Հետաքրքիր է, որ ֆիլմի հեղինակը ռուսաստանահայ հեռուստամեկնաբան Ռոման Բաբայանն էր, իսկ ֆիլմը՝ ռուսերեն: Ի՞նչ լսարանի համար է այն եղել, ինչո՞ւ է հայկական լսարանին ցուցադրվել ռուսալեզու տեսքով: Ռոբերտ Քոչարյանն իր փաստաբաններից մեկի միջոցով հերքել էր առնչությունն այդ ֆիլմին, բայց, այդուհանդերձ, ֆիլմից առաջացած հարցերը՝ դրա նպատակների, հնարավոր արձագանքների և ազդեցության հաշվարկների մասով, դրանից, իհարկե, չեն փոխվում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728