Արդեն քանի օր է Ռուսաստանի տարածքում Aravot.am-ի ռուսերեն կայքն արգելափակված է: Այս մասին հայտնել են ՌԴ մեր հայրենակիցները, որոնք նամակով տեղեկացրել են, որ հնարավորություն չունեն կարդալու մեր հրապարակումները: Ինչպես ավելի ուշ պարզվեց՝ կայքն արգելափակվել էր «Ռոսկոմնադզորի» միջամտությամբ, քանի որ «Առավոտը» չէր կատարել «Ռոսկոմնադզորի» հերթական պահանջը: Դաշնային այս մարմինը պատասխանատու է լրատվամիջոցների, այդ թվում էլեկտրոնային լրատվամիջոցների, զանգվածային կապի միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցների վերահսկման օրենքի համաձայն իրականացնելու դրանց գործունեության վերահսկողություն:
Տեղեկացանք, որ Հայաստանում գործող այլ լրատվամիջոցներ նույնպես ժամանակ առ ժամանակ «Ռոսկոմնադզորի» պահանջով արգելափակվում են կամ էլ արգելափակման սպառնալիքով նամակներ են ստանում:
Aravot.am-ի հետ զրույցում media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն ասաց, որ «Առավոտ»-ի կայքի արգելափակումը ՌԴ տարածքում առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի բնակիչները զրկվում են հայաստանյան կայքի բովանդակությունն ընթերցելու հնարավորությունից եւ, որ նախկինում էլ Ռոսկոմնադզորի հետ նման իրավական խնդիրներ եղել են. «Մեր ընկերներն ու գործընկերները, պարբերաբար, մեզ տեղեկացնում են, որ media.am-ը Ռուսաստանի տարբեր քաղաքներում հնարավոր չի լինում ներբեռնել։ Պաշտոնապես media.am-ը արգելափակված չէ, Ռոսկոմնադզորից ոչ մի ծանուցում չենք ստացել։ Ռուսաստանցի մեր գործընկերները բացատրում են, որ Ռոսկոմնադզորը, երբեմն, ուղղակի որոշակի քանակի IP-ներ է փակում, որոնց մեջ կարող է լինել նաեւ մեր կայքի IP-ին։ Այսինքն՝ մենք, պարբերաբար, հասանելի չենք լինում Ռուսաստանի տարածքում ու խնդրի իրավական լուծում դեռ չունենք»։
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու armrus.info կայքը նույնպես Ռոսկոմնադզորի հետ նման խնդիրներ է ունեցել եւ Ռուսաստանի տարածքում արգելափակվելու վերաբերյալ սպառնալիք-նամակ ստացել:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասում է. «Սա շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է քրեական հեղինակությունը պաշտպանվում Ռուսաստանի պետական մարմինների կողմից եւ փորձում Ռուսաստանի պետական մարմինների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի լրատվական դաշտի վրա: Սա շատ ակնառու օրինակ է»:
Դանիել Իոաննիսյանի կարծիքով, մի կողմից պետք է այս ամենի առնչությամբ եզրահանգումներ լինեն, մյուս կողմից՝ պաշտոնական Երեւանը պետք է սրան արձագանքի:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
իսկ յատկապէս այս նիւթին մէջ, բնաւ նշանակութիւն կամ կարեւորութիւն չունի՞, թէ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»ը ո՞վ է ֆինանսաւորում… եւ այդ ալ ինչպիսի գումարներով…
եթէ միայն վերցնենք անցեալ երկու տարիները՝
Date of Grant Letter: 2017-06-30
Program: Civil Society; Grant Number: 19732
Organization: Union of Informed Citizens, NGO; Contact: Daniel Ioannisyan
Grant Amount: $30,500.00
Purpose: The goal of the grant is to build …….
http://www.osf.am/about-company/grants-lists/2017/
Date of Grant Letter: 2018-10-31
Program: Civil Society; Grant Number: 19982
Organization: Union of Informed Citizens, NGO; Contact: Daniel Ioannisyan
Grant Amount: $67,500
Purpose: …….
http://www.osf.am/about-company/grants-lists/2018/
Date of Grant Letter: 2018-07-01
Program: Civil Society; Grant Number: 19950
Organization: Union of Informed Citizens, NGO; Contact: Daniel Ioannisyan
Grant Amount: $91,000
http://www.osf.am/about-company/grants-lists/2018/
Date of Grant Letter: 2018-01-24
Organization: Union of Informed Citizens, NGO
Contact: Daniel Ioannisyan
Grant Amount: 39,021,600 AMD
http://www.osf.am/about-company/grants-lists/2018/
դեռ միայն 2017 եւ 2018 տարիներին
յիշեցնենք որ դրամաշնորհներ տուող այդ կազմակերպութիւնը դուրս դրուած է Ռուսաստանից
https://philanthropynewsdigest.org/news/open-society-foundations-banned-from-russia
տեղեկատուական տուեալներ, իրողութիւններ են,բացայայտ աղբիւրներով յայտնուած
հրատարակեցէք, մի հրատարակէք, ոնց որ կ’ուզէք
միայն թէ մի ջանաք ամէն մարդ երեխայի տեղ դնել, կարծելով թէ կարող էք «ճարպիկութիւն» ընել Ռուսաստանի հետ
Արեւելք-Արեւմուտք մշտնջենական եւ ծայրագոյն բախումին մէջ, Ռուսաստանը չի կրնար, ձեռնածալ, թոյլ տալ որ Հայաստանը Տրովատայի Ձի հանդիսանայ…