ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանի, Ապարանի,
Սպիտակի, Արագածի, Ախուրյանի, Թալինի, Վայքի, Ջերմուկի, Աշոցքի, Արթիկի
տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և
կցորդիչով մեքենաների համար դժվարանցանելի է: Վարորդներին հորդորում ենք
նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն անվաշղթաներով:
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների
համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն