Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. «ՓՊ-ի գործը չէ, թե՝ ես իմ մասնագիտական պարտականություններից դուրս ինչ եմ անում իմ անձնական կյանքում»

Փետրվար 01,2019 20:12

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Տիգրան Աթանեսյանի գործով նիստն էր: Աթանեսյանը դատարանում վիճարկում է  ՓՊ խորհրդի` իրեն փաստաբանական արտոնագրից զրկելու որոշումը: Այս որոշման առիթը Տիգրան Աթանեսյանի՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված գրառումն է, որը ՓՊ խորհուրդը գնահատել է իբրեւ վիրավորական։

2018 թվականի հունիսի սկզբին Տիգրան Աթանեսյանը ստանձնել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանությունը, ինչն առաջացրել էր սոցիալական ցանցում որոշ օգտատերերի (այդ թվում՝ կեղծ անուններով գրանցված) դժգոհությունը: Փաստաբանի հասցեին վիրավորական գրառումներ էին կատարվում, որոնցից մի քանիսին Աթանեսյանը հակադարձել էր, ինչը ՓՊ խորհուրդը վիրավորանք է համարում, ուստի որոշում է կայացրել նրան արտոնագրից զրկել:

Այսօր նախնական դատական նիստն էր՝ լսեցին կողմերի դիրքորոշումները, հայցի հիմքերը եւ այլն:

Տիգրան Աթանեսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ փաստերի ապացուցման բեռի բաշխման  ժամանակ, դատարանը, հայցվորի միջնորդությամբ, պահանջել է, որպեսզի  ներկայացնեն իրեն վերաբերող կարգապահական վարույթի փաստաթղթերի բնօրինակները. «Եվ հենց այդ պատճառով նիստը հետաձգվեց»: Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 17-ին:

Վիճարկվում է՝ արդյոք Աթանեսյանի գրառումը նրա արտոնագրի դադարեցման մասին որոշմանը համաչափ է: Աթանեսյանը մեզ հետ զրույցում պնդում է՝ «Դա վիրավորանք չի եղել, դա եղել է հակադարձում գրառմանը: Ես ոչ մեկին նախահարձակ չեմ եղել, չեմ վիրավորել, ընդամենը պատասխան է եղել: Փաստաբանների պալատի բացարձակ գործը չէ, թե ես իմ մասնագիտական պարտականություններից դուրս ինչ եմ անում իմ անձնական կյանքում, դա իրենց որեւէ կերպ չի վերաբերում»:

Աթանեսյանը պարզաբանեց՝ այս դատական գործընթացում նրա հակադարձումը վիրավորանք է, թե՝ ոչ, չի  քննարկվելու.«Դա այլ վարույթի գործ է, կրկին Գայֆեջյանի պահանջով վիրավորանքի համար գումար է պահանջում: Իմ խոսքերը եղել են հակադարձում, եւ համարժեք՝ իմ նկատմամբ կատարված վիրավորական գրառման: Կրկնեմ՝ դա ընդամենը պատասխան է, որի դեպքում ես չեմ կարող պատասխանատվություն կրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728