Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը Բեռլինում քննարկվել է մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

Փետրվար 01,2019 19:20

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է  «Շարիտե» համալսարանական կլինիկա և հանդիպել Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն  Անգելիկա Էգերթին:  Հանդիպմանը տիկին Էգերթը ներկայացրել է կլինիկայի գործունեությունն ու իրենց հաջող փորձը մանկական ուռուցքաբանության խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Աննա Հակոբյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացնում է Հայաստանը մանկական ուռուցքաբանության ոլորտում,  ինչպես նաև պատմել «City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեության, նպատակների ու իրականացված աշխատանքների մասին: Հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերն ակտիվացնելու և փոխգործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

«Շարիտե»-ն Բեռլինի ամենահին հիվանդանոցն է, որը վերակառուցվել է 2-րդ Համաշխարհային պատերազմից հետո: Այն Եվրոպայի ամենախոշոր հիվանդանոցներից մեկն է, մանկական ուռուցքաբանության բժշկական ծառայություններ տրամադրող միակ խոշոր կլինիկան: 270,000 քկմ-ի վրա տեղակայված են կլինիկայի 57 առանձին շինությունները,  17 բաժամունքներով,  որտեղ միաժամանակ կարող են բուժվել 2000 հիվանդ: Բժշկական անձնակազմը կազմում  է 10.400 մասնագետ: Այս կլինիկայում անցկացվում են հետազոտություններ, իրականացվում է հիվանդների բուժում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում միջազգային չափանիշներին համապատասխան: Նոբելյան կրթաթոշակի շահառուների ավելի քան կեսը, բժշկության և հոգեբանության տարբեր ոլորտներում, կլինիկայում են իրականացնում իրենց հետազոտությունները:

2014 թվականից հիվանդանոցում իրականացվում է  ռոբոտների կողմից իրականացվող վիրահատություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728