Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը գրավով ազատ է արձակվել. «Հետք»

Փետրվար 01,2019 19:30

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հունվարի 30-ին գրավի դիմաց ազատ է արձակել կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանին: Այս մասին ասաց Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, Իշխան Բարսեղյանին դատապարտել էր 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանի այս որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Պաշտպանական կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հետք»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728