Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլյանի մասին նույնաբովանդակ հրապարակումները, որոնք «Ռոսկոմնադզորը» պահանջում էր հեռացնել Aravot-ru.am-ից, ռուսական որոշ ԶԼՄ-ներից չեն հեռացվել

Փետրվար 01,2019 18:03

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի տարածքում https://www.aravot-ru.am/ կայքն այլեւս արգելափակված է: Կայքն արգելափակվել է «Ռոսկոմնադզորի» պահանջով, Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանի որոշմամբ, իբրեւ թե խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը:

Aravot.am-ը «Ռոսկոմնադզորին» տեղեկացրել էր, որ վիճարկվող նյութը մեր հեղինակայինը չէ, այլ վերահրապարակվել է «Прайм Крайм»-ից՝ համապատասխան հղումով: Նյութում նշվել էր, որ հայտնի են դարձել Չեխիայի հանրապետությունում «օրենքով գողերի» հավաքը կանխարգելելու համար բերման ենթարկված բոլոր անձանց անունները, որոնց մեջ նաեւ հայեր կային՝ Ռուբեն Թաթուլյանը, Անդրոնիկ Մումջյանը եւ Վաչագան Թաշճյանը: Առավել մանրամասներ կային «Ռոբսոն» մականունով Ռուբեն Թաթուլյանի մասին. ըստ աղբյուրի՝ այդ հավաքում նախատեսված էր նրան «օրենքով գող» օծելու թագադրությունը:

Ուսումնասիրելով ռուսական որոշ լրատվամիջոցներ, Aravot.am-ը պարզեց, որ Թաթուլյանի մասին նույնաբովանդակ հրապարակումները, որը մեր կայքից հեռացնել էր պահանջում «Ռոսկոմնադզորը»՝ զգուշացնելով ՌԴ տարածքում արգելափակման մասին, ռուսական որոշ լրատվամիջոցներում պահպանվել են եւ չեն հեռացվել:

Այս խնդրին հունվարի 30-ին անդրադարձել է ռուսական կայքը «Зачем вор Робсон Рубен Татулян пытается скрыть свой уголовный статус?» հրապարակմամբ: Ըստ աղբյուրի, «Ռոսկոմնադզորը» «Прайм Крайм»-ից՝ պահանջել է կայքից հեռացնել 10 հրապարակում, որտեղ հիշատակվում է Ռուբեն Թաթուլյանի՝ «գողական հավաքի» ժամանակ 2017-ի մայիսին ձերբակալման մասին: Դաշնային մարմինը, հղում անելով Տագանսկի շրջանի դատարանի որոշմանը, տեղեկացրել է, որ խախտվել է անհատական տվյալների մշակման վերաբերյալ ՌԴ օրենսդրությունը: Այս նույն լրատվամիջոցը գրում է՝ «Ուշագրավ է, որ «Ռոսկոմնադզորը» «Прайм Крайм»-ից պահանջում է հեռացնել Թաթուլյանի մասին հիշատակվող այլ լրատվամիջոցներից՝ «Преступная Россия», «Пражский Телеграф», КОНТ եւ այլք, վերահրապարակած նյութերը»: Աղբյուրը նշում է՝ «Այս բոլոր լրատվամիջոցներին միավորում է մեկ թեմա՝ Սոչիի քրեական հեղինակություն Թաթուլյանը, որը ՀՀ ԱԳՆ-ից դիվանագիտական անձնագիր է ստացել»:

Նկատենք,՝ «Ռոբսոն» մականունով Թաթուլյանի՝ քրեական հավաքին մասնակցելու եւ քրեական այլ պատմություններում հայտնվելու մասին մանրամասների մասին գրել են ռուսական այլ լրատվամիջոցներ, որոնց, հրապարակումները չեն հեռացվել կայքերից: Օրինակ՝ rbc.ru-ում 2017 թվականի դեկտեմբերի 25-ի հրապարակումը. Այստեղ Թաթուլյանի քրեական աշխարհի հետ կապի մասին մանրամասներ են ներկայացվել, ընդ որում՝ անձնական տվյալներով, ինչպես նաեւ նշվում է, որ Չեխիայում քրեական հավաքը Թաթուլյանն է ֆինանսավորել: Այս հրապարակման մեջ նշվում է՝ «Թաթուլյանը 2010 թվականին Սոչիում նշանակվել է, այսպես ասած՝ «քրեական նայող», 2015-ին թվականին Թաթուլյանը ձերբակալվել է որպես քրեական հավաքի մասնակից: Թաթուլյանը «օրենքով գողերին» բազմիցս իրավաբանական աջակցություն է ցուցաբերել. այս մասին ամերիկյան իշխանություններն են պնդել… Պատժամիջոցներ են կիրառվել Թաթուլյանին պատկանող «Спа-отель Весна» и ООО «Новый век-медиа» ընկերությունների նկատմամբ»: Հրապարակման մեջ նաեւ նշվում է, թե այլ ընկերությունների հետ Թաթուլյանն ինչ առնչություն ունի եւ որ քրեական հեղինակության հետ ինչ կապերի մեջ է:

Մեկ այլ ռուսական լրատվամիջոցում՝ rucriminal.info/ru-ում եւս կան մանրամասներ Թաթուլյանի մասին, ընդ որում, կրկին անհատական տվյալներով: 2017 թվականի նյութը այս կայքում պահպանված է. հրապարակման մեջ գրում են, որ թիվս այլ քրեական հեղինակությունների, Չեխիայում ձերբակալվածների մեջ էր նաեւ Թաթուլյանը: Այս հոդվածում նաեւ նշում են Թաթուլյանի եւ «Единая Россия» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Կարելինի հետ կապի մասին, որի պատվին Թաթուլյանը Սոչիում իրեն պատկանող մարզասրահն է անվանել:

2017-ի նոյեմբերին Թաթուլյանին է անդրադարձել «Московский комсомолец»-ը, ըստ որի, Թաթուլյանը դատարանում վիճարկել է ԶԼՄ-ների հրապարակումները՝ իր Չեխիայիում քրեական հավաքին մասնակցելու մասին: Ռուսական МК-ն գրում է՝ «Մոսկվայի Դորոգոմիլովյան շրջանային դատարանը մասնակի բավարարել է Թաթուլյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի»: Հայցը վերաբերել է 2017-ի մայիսի 14-ին հրապարակված՝ «Կարլովի վարի. Չեխիայում գողական հավաքին ձերբակալվել է «Միասնական Ռուսիա» խմբակցության պատգամավորի օգնականը» հոդվածին:

Պատրաստեց Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728