Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աննա Հակոբյանը հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին

Փետրվար 01,2019 18:30

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է  ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր կառավարության ձեռքբերումներին: Կողմերը կարևորել են վերոնշյալ ոլորտում հետագա համագործակցության խորացումը:

ԳԴՀ արտաքին քաղաքականության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին աջակցումը, մարդու իրավունքների խախտումներին զոհ դարձած անձանց պաշտպանությունը, ինչպես նաև այդ նպատակով միջազգային ինստիտուցիոնալ և քաղաքական շրջանակների ստեղծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728