Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը դժգոհում է՝ Շիրակի մարզում հրաժարվել են տարածք տրամադրել իրենց գործունեության համար

Փետրվար 01,2019 17:23

Շտապ փոփոխություններ են պետք, որ երկրի նախագահը, պատասխանելով Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մասին հարցին, չասի՝ ինքը գոհ է իր ներկայիս լիազորություններից. Հովհաննես Մարգարյան

«Փոխենք միասին» նախաձեռնության անդամ, ՕԵԿ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դժգոհում է՝ Շիրակի մարզում հրաժարվել են տարածք տրամադրել իրենց գործունեության համար: «Փոխենք միասին» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են սկսել Սահմանադրության դրույթների փոփոխության համար, ինչի համար էլ տարածքը պետք է եկել:

«Մենք որոշեցինք ստորագրահավաքը Գյումրիից սկսել: Տեղական իշխանություններին դիմելով՝ մենք ակնկալում էինք ստորագրությունները հավաքելու համար համապատասխան տարածք ստանալ: Դա նախատեսված է Սահմանադրությամբ », -այսօր «Հայացք» ակումբում ասաց Հովհաննես Մարգարյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումներ են անհրաժեշտ, որոնց արդյունքում կվերականգնվեն այն դրույթները, որոնց համաձայն պետության ղեկավարը կհամարվի անվտանգության, տարածքային ամբողջականության եւ անկախության երաշխավորը. «Հարկավոր է մեծացնել նախագահի դերը՝ վարչապետին հակակշիռ ստեղծելու համար: Շտապ փոփոխություններ պետք է կատարել Սահմանադրության մեջ, որ երկրի նախագահը, պատասխանելով Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մասին հարցին, չասի, որ ինքը գոհ է իր ներկայիս լիազորություններից: Բացի դրանից, անհրաժեշտ է դրույթ մտցնել, որը թույլ կտա երկրի ղեկավարին հետ կանչելու մեխանիզմներ ստեղծել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728