Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Արարատ Միրզոյանի՝ կառավարական ամառանոց տեղափոխվելն օրենքով է սահմանված». Վահան Կոստանյան

Փետրվար 01,2019 15:50

Հունվարի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սոցցանցի իր էջում մի շարք հարցեր էր մեկնաբանել՝ այդ թվում տեղեկացնելով, որ տեղափոխվելու է բնակվելու կառավարական ամառանոցում:

Aravot.am-ն Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանից հետաքրքրվեց՝ կառավարական ամառանոց տեղափոխվելն օրենքո՞վ է սահմանված: «Այո»,-պատասխանեց Վահան Կոստանյանը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե այդ դեպքում ԱԺ նախկին՝ ՀՀԿ-ական նախագահ Գալուստ Սահակյանն ինչո՞ւ չէր բնակվում կառավարական ամառանոցում:

«Կարծեմ՝ իրենք են հրաժարվել: Իսկ Արարատ Միրզոյանի պարագայում իր բնակության վայրում անվտանգության աշխատակիցների համար ավելորդ բարդություններ են ստեղծվում, ուստի նպատակահարմար է կառավարական ամառանոց տեղափոխվելը»,-նշեց Վահան Կոստանյանը:

Հավելենք, որ 2014թ.-ի հարցազրույցներից մեկում ԱԺ այդ ժամանակվա նախագահ Գալուստ Սահակյանն ասել էր, որ եթե անհրաժեշտ չլինի՝ չի տեղափոխվի կառավարական ամառանոց, քանի որ իրեն ավելի հարմար է իր տանը բնակվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728