Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քննարկվել են հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ

Փետրվար 01,2019 15:37

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև պայմանավորվածության՝ Միության կողմից ձևավորված փորձագիտական խումբը պետք է մշակի և վարչապետի մոտ քննարկման ներկայացնի հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգային փաստաթուղթ։

Ներկայացվող առաջարկությունների շնորհիվ Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար առավել նպաստավոր և շահեկան պետք է դառնա՝ ընդունելի լինելով թե՛ պետության և թե՛ գործարար համայնքի համար։

Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն Արդյունաբերողների և գործարարների միության անդամները, այլև մասնագիտական խորհրդատվական կառույցների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխության հայեցակարգային փաստաթղթի նախագիծը։

Նախարար Տիգրան Խաչատրյանի հետ քննարկվել են փաստաթղթում ներկայացված մի շարք հարցեր, որոնք առնչվում են վարչարարական համակարգի կատարելագործմանը, հարկային դրույքաչափերին, արտոնությունների համակարգին, տրամադրվող ծառայություններին և այլն։

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728