Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի դիմող մարդիկ կտուժեն այդ ծառայության հարկերի ավելացումից. Պաշտպանը ներկայացրել է դիրքորոշում հարկային օրենսդրության վերաբերյալ

Փետրվար 01,2019 15:15

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի ընդունումը կհանգեցնի իրավաբանի օգնության կարիքն ունեցող մարդկանց հիմնական իրավունքների սահմանափակման: Այն բացասաբար կանդրադառնա հատկապես տնտեսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով այն հիմնարար սկզբունքը, որ ֆինանսական վիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա ըստ անհրաժեշտության իրավաբանական ծառայությունից օգտվելու համար:

Նշենք, որ նախագծի համաձայն՝ ի թիվս այլ ծառայություն մատուցողների, իրավաբանները դուրս կգան շրջանառության հարկի համակարգից և կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ: Արդյունքում, վտանգվում է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխով և միջազգային հիմնարար մի շարք փաստաթղթերով ամրագրված՝ արդար դատաքննության և իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքները:

Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն ու իրավաբանական ծառայության մատչելիությունն ունի առանցքային նշանակություն, քանի որ այն առաջնային երաշխիք է ուղղված իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը: Փաստաբանի գործունեությունը, բնույթով լինելով իրավապաշտպան գործունեություն, հանրային նշանակություն ունի և չի կարող դիտարկվել բացառապես ձեռնարկատիրության տեսանկյունից: Ուստի, նախևառաջ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավաբանի ծառայությունների մատչելիության ապահովման համար:

Հաշվի առնելով այն, որ նախագիծը վերաբերում է նաև ծառայությունների այլ տեսակներին՝ նման փոփոխությունները բացասաբար կազդեն նաև գործարար միջավայրի բարելավման և ձեռնարկատիրության խթանմանը:

Պաշտպանի կարծիքը «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որն ուղարկվել է Ֆինանսների նախարարություն, այստեղ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728