Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Իմ պաշտոնավարման ժամանակահատվածի որեւէ քրեական գործով որեւէ մեկը կառավարությունում բողոքի ակցիա չի անում». «Ժողովուրդ»

Փետրվար 01,2019 13:28

Երեկ եւս որդեկորույս մայրերը կրկին հավաքվել էին ՀՀ կառավարության դիմաց՝ նշելով. «Ոչ մի բան չի փոխվել, ընդամենը դատավորը գործը կասեցումից հանեց, նորից վերսկսեցին»։

Որդեկորույս մայրերի խոսքով՝ Փաշինյանն իրենց խոստացել է չբացահայտելու դեպքում գործը տեղափոխել ԱԱԾ. «Մարտի 15-ին կլրանա իմ տղայի սպանության 9 տարին, նորից 9 տարի պիտի սպասե՞մ։ Քանի դեռ քննիչները չեն փոխվել, ոչինչ չի բացահայտվի, քանի որ հենց իրենց ձեռքով է կոծկվել գործը։ Չեղած Կոստանյանը, որ էսօր անմեղ կանգնել ա ու ուզում ա դառնալ դատախազ, առաջին հանցագործ խուժանն է, իր ձեռքերով է փակվել իմ տղայի գործը։ Նույն փչացած համակարգն է»։

«Ժողովուրդ» օրաթերթը որդեկորույս մայրերի բողոքի եւ հայտարարությունների շուրջ զրուցեց նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նա կոծկել զինծառայողների մահվան հանգամանքները, ինչպես պնդում են որդեկորույս մայրերը։

– Իմ ցավակցությունն եմ հայտնում բոլոր ծնողներին՝ իրենց որդիների մահվան կապակցությամբ, եւ դա միշտ ինձ համար հոգեբանական խնդիր է եղել,- ասաց Կոստանյանը՝ հավելելով,- ինչո՞ւ են հիմա սլաքները ինձ ուղղում, ես ձեզ որ նկարագրեմ փաստական իրադրությունը, կարծում եմ՝ ինքներդ այդ հետեւությունները կանեք։ Ինձ համար նաեւ զարմանալի է այդ մոտեցումը, ինչո՞ւ, որովհետեւ այդ բոլոր գործերով որ ծնողները մինչեւ հիմա բողոքում են այսքան երկար տարիներ, այդ գործերից, սպանություններից կամ ինքնասպանություններից որեւէ մեկը իմ պաշտոնավարման ժամանակահատվածում չի եղել։ Ես զինվորական դատախազ նշանակվել եմ 2011 թվականի հունվարին, բայց այդ գործերը իմ պաշտոնավարումից, իմ նշանակումից մեկ, հինգ, տասը տարի առաջվա դեպքեր են։ Այսինքն՝ իմ պաշտոնավարման ժամանակահատվածի որեւէ քրեական գործով որեւէ մեկը կառավարությունում բողոքի ակցիա չի անում, որովհետեւ իմ՝ զինվորական դատախազ պաշտոնավարման ժամանակահատվածում ես չբացահայտված գործ չեմ ունեցել։ Հիմա Դուք ինքներդ հետեւություն արեք։ Հարցադրում մեկ՝ ո՞նց եղավ որ ես խոչընդոտեցի, երկրորդ՝ իմ պաշտոնավարման ժամանակահատվածում այդ բոլոր գործերը եղել են իմ ուշադրության կենտրոնում։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728