Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր էր իշխանափոխություն, որպեսզի նախկին քաղբանտարկյալներին նաեւ ներպետական ատյաններով արդարացնելու գործընթաց սկսվեր. «Ժողովուրդ»

Փետրվար 01,2019 13:10

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Վճռաբեկ դատարան՝ 2008թ. մարտի 1-ի նախկին քադբանտարկյալներից Մուշեղ Սաղաթելյանի քրեական գործով դատավճիռները բեկանելու եւ նոր քննության ուղարկելու համար։ Դատախազության մեկնաբանմամբ՝ այս գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ ՄԻԵԴ-ը բավարարել է ժամանակին Մուշեղ Սաղաթելյանի բողոքն ու արձանագրել, որ նախկին քաղբանտարկյալի դեպքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը նախկին մեկ այլ քաղբանտարկյալի՝ Արամ Բարեղամյանի (լուսանկարում) գործով էր դիմել ՀՀ վճռաբեկ դատարան։ Այս դեպքում էլ դատախազությունը նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա պահանջել էր Բարեղամյանին արդարացնել՝ հռչակելով անմեղությունը։

Որ նախկին քաղբանտարկյալների գործերով բողոքները հատկապես ՄԻԵԴ-ը բավարարելու է, այս ավելի քան տասը տարիների ընթացքում որեւէ մեկը չի կասկածել։ Քաղբանտարկյալների մեծ մասը, այդ թվում՝ Բարեղամյանն ու Սաղաթելյանը, դատապարտվել են այն ժամանակ «մոդայիկ» դարձած մեղադրանքով՝ իբր իշխանության ներկայացուցչին իբր դիմադրություն ցուցաբերելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար։ Իսկ գործերը հիմնված են եղել ոստիկանների կեղծ ցուցմունքների ու կեղծ ապացույցների վրա՝ նպատակ ունենալով ճնշել այն ժամանակվա ընդդիմադիր շարժումն ու բանտարկել ընդդիմադիր առանցքային գործիչներին։ Եվ այդ իրավիճակում բնական էր, որ հասնելով ՄԻԵԴ՝ դրանք հերթով փլվելու էին։

Պարզապես Հայաստանում հարկավոր էր իշխանափոխություն, որպեսզի իշխանության ներկայացուցիչները նախկին քաղբանտարկյալներին նաեւ ներպետական ատյաններով արդարացնելու գործընթաց սկսվեր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728