Լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկության համաձայն՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղվել է Հայաստան և փորձում է անմասն չմնալ քաղաքական գործընթացներից: Մեր հարցմանն ի պատասխան, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձ շրջապատից տեղեկացրեցին, որ նա Հայաստանից չի հեռացել, ուստի և վերադարձի, առավել ևս գործուղման մասին լուրերը անհիմն են ու անհեռանկար իրենց ենթատեքստում: Իսկ ազատ տեղաշարժվելու իրավունք մեզանից յուրաքանչյուրն ունի թե անձնական , թե գործնական նպատակներով:
Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքականությանը անմասն չմնալուց, ապա ստույգ տեղեկություններով քաղաքական գործընթացների մեջ մտնելու ոչ ցանկություն, ոչ մտադրություն չկա: