Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշոտ Սարգսյան. Հիմա քանի որ ո՛չ կաշառք կա, ո՛չ «վերեւից» զանգ, խեղճ դատավորները, հայտնվել են շվարած վիճակում. «Հրապարակ»

Փետրվար 01,2019 11:43

Փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների շահերի պաշտպանն էր, անդրադառնալով դատաիրավական ոլորտի խնդիրներին, նշեց. «Դատական համակարգը շուտափույթ պետք է փոխվի։ Նրանք քսան տարի ինքնուրույն աշխատանք չարած մարդիկ են։ Խոսքը վերաբերում է նրանց ութսուն տոկոսին։ Քաղաքացին, երբ հիվանդանում է, իրավունք ունի, չէ՞, ընտրելու բժշկին։ Բայց դատավորի դեպքում չի կարող ասել, չէ՞, որ այս դատավորին չեմ ուզում, մեկ ուրիշ դատավորի եմ ուզում։ Լավագույն դեպքում ինքը կարող է ներկայացնել ինքնաբացարկի միջնորդություն, որ գա մյուս դատավորը։ Դրա համար, կարծում եմ, դատական համակարգը պետք է շուտափույթ լուծարվի, համալրվի այն դատավորներով, որոնք կարող են անաչառ քննություն իրականացնել»։

Փաստաբանը հիշում է, որ նախկինում կար երկու գործոն՝ կաշառք եւ «վերեւից» զանգ։ Եվ, ըստ նրա, հիմա քանի որ ո՛չ կաշառք կա, ո՛չ «վերեւից» զանգ, խեղճ դատավորները, հայտնվել են շվարած վիճակում։

«400 հազար դրամով ինչի՞ պետք է մեղադրական եզրակացություն կարդան։ Օրերով, շաբաթներով աշխատում են, վճիռ գրում, 30 միլիոն դրամով քաղհայցը բավարարում են, իրենք ստանում են 400 հազար դրամ, ինչո՞ւ պետք է այդ գումարով գլուխ ուռացնեն, վարույթում վերցնեն 30 գործ։ Այս մտածելակերպով են աշխատում մինչեւ հիմա»,- նշեց փաստաբանը։ Դիտարկմանը, թե դատավորների աշխատավարձը բարձրացվել է, նա արձագանքեց. «700 հազարով դատավորը 32 վարույթում գտնվող գործը կարո՞ղ է քննել։ Դրա համար էլ այդ որակի դատավճիռներ ենք ստանում»։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728