Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կանխել է թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման դեպքեր

Փետրվար 01,2019 11:19

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս կանխել են առանձնապես խոշոր չափերի թմրադեղերի և հոգեմետ դեղորայքի անօրինական տեղափոխման 2 դեպք: Մասնավորապես, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կետում մաքսային հսկողության են ենթարկել Ֆրանսիայից ՀՀ քաղաքացու անունով ուղարկված ծանրոցը։ Զննությունից պարզվել է, որ ծանրոցում, բացի օգտագործված հագուստից, առկա է նաև դողորայք՝ 132 դեղահաբ, որից 92-ը՝ հոգեմետ:

Մեկ այլ դեպքով էլ՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենան մաքսային հսկողության ենթարկելու արդյունքում հայտնաբերել են 1320 դեղահաբ, որից 360-ը հանդիսանում են հոգեմետ, իսկ 960-ը՝ թմրադեղ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728