Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թավշյա հեղափոխությունն ունի տնտեսական հենարանի խնդիր, հակառակ դեպքում այն կորցնելու է իր սոցիալական հենարանը. «Ժամանակ»

Փետրվար 01,2019 11:06

Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսված է: Առայժմ, իհարկե, հանրությունը ոչ միայն չի զգում, այլ նաև գործնականում չի տեսնում այդ հեղափոխության քայլերը: Իհարկե, կառավարությունն արել է տնտեսական մի շարք քայլեր, որոնք պահանջված են հանրության շրջանում, որոնք պահանջված են տնտեսական տեսանկյունից, սակայն, միևնույն ժամանակ, կատարվել են նաև քայլեր, որոնք, մեղմ ասած, հակահեղափոխական են իրենց տրամաբանությամբ: Օրինակ՝ ներկայացվել է Հարկային նոր օրենսգիրք, որն անգամ կառավարությանը մերձ պաշտոնյաներից շատերն են գնահատում ամենևին ոչ հեղափոխական, և ամենևին ոչ տնտեսական հեղափոխության գրավական: Իսկ Հարկային օրենսդրությունը, ըստ էության, տնտեսական զարգացման հիմնասյուներից մեկն է: Չի կարող լինել հարաբերական հիմնասյուն, երբ օրենսգրքում առկա են մի կողմից իսկապես լավ, սպասված նախաձեռնություններ, մյուս կողմից՝ սակայն նաև քայլեր, որոնք անգամ կարող են ենթադրել նույնիսկ նախկին իշխանության շրջանում կայացված դրական որոշումների հետշրջում:

Այսինքն՝ թավշյա հեղափոխությունն ունի տնտեսական հենարանի խնդիր, հակառակ դեպքում այն կորցնելու է իր սոցիալական հենարանը: Սրանք համակարգային լուրջ հարցեր են, որոնց ուշադրության չարժանացնելու դեպքում կարող են առաջանալ նոր ու բարդ խնդիրներ: Որովհետև իշխանությունից հեռացված, ապամոնտաժված համակարգը այդուհանդերձ ունի տնտեսական որոշակի հենարան և այդ առումով ունի առավելություն նոր իշխանության նկատմամբ, ինչը փորձում է օգտագործել դանդաղ, սակայն առանց հարաբերականության՝ անշեղ: Այդ առավելությունն ունակ չէ բերելու ներքին ստատուս-քվոյի փոփոխության, գոնե առայժմ, բայց ունակ է ապակառուցողական էներգիայի գեներացման: Դա պահանջում է արդյունավետ և համակարգային հակազդում: Առայժմ հակազդումը հատվածական է՝ ֆրագմենտալ, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728