Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Օրենքով էլ օգտվում են իշխանության ընձեռած անծայրածիր հնարավորությունից. «Իրատես»

Փետրվար 01,2019 10:38

Արարատ Միրզոյանը տեղափոխվում է կառավարական ամառանոց: Անձամբ է ասել: Մինչդեռ նրա նախորդը, մաեստրո Գալուստ Գրիգորիչը հրաժարվեց պետության հաշվին ապրելուց այդ «լենուբոլ» կառավարական տանը: Բայց նորաթուխ իշխանիկները հո ՀՀԿ-ական չե՞ն, որ ցածր պարգևավճար ու աշխատավարձ սահմանեն իրենք իրենց ու ստիպված զբաղվեն կոռուպցիայով:

Նրանց մոտ ամեն ինչ օրենքով է, օրենքով էլ օգտվում են իշխանության ընձեռած անծայրածիր հնարավորությունից:

Բայց այս իրավիճակի համար էլ մյուս հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Մեր պետությունը ուսուցչին քիչ է վճարում, բժշկին քիչ է վճարում, հովվին քիչ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով երկիրը երկիր դարձնի, իսկ դու գողանում ես այդ միջոցները սերմացու գողացող մկան պես, թուխս գողացող աղվեսի պես»: Մե՛նք չենք ասում, Հրանտ Մաթևոսյանի հերոսն է փաստում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728