Բանակի օրը Եռաբլուրի պանթեոն էր այցելել ՀՀ իշխանական վերնախավը: Սեւազգեստ մայրերից ոմանք հաջողացրին գոնե նամակներ փոխանցել պաշտոնյաներին՝ Հայկ Մարությանին, Էդմոն Մարուքյանին, Դավիթ Տոնոյանին, ոմանք դրա հնարավորությունն էլ չունեցան, մի կողմից՝ «ախրաննիկները», մյուս կողմից՝ արարողակարգը: Զոհվածների հարազատները դժգոհ մնացին: «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը՝ Մառոզ, մեզ հետ զրույցում ասաց. «Վարչապետին կասեի՝ այն մարզպետները, ՊԵԿ-ի նախագահը, այն քաղաքապետը, որոնք պարգեւավճարներ են տալիս ու ասում են՝ բյուջեում ճեղքվածք ունենք, բայց միմյանց պարգեւատրելով ման են գալիս, այսօր մեր Եռաբլուրի օրն էր, թող հիշեին զոհվածի մայրերին, զոհվածի այրիներին ու մի ակնթարթ չասեին՝ բյուջեում փող չկա: Մենք ոչ մի բանի կարիք չունենք, մենք տվել ենք ամենաթանկը, մենք մեր բալեքին սպասելու կարիք ունենք»:
Նա վստահեցրեց, որ զոհվածի մայրերը անտեսված են ինչպես նախորդ իշխանության օրոք, այնպես էլ հիմա. «Ընդհանրապես բոլոր դռները՝ կլինի պաշտպանության նախարարություն, կլինի քաղաքապետարան, կառավարություն, մարզպետարան, զոհվածի ընտանիքների համար բոլոր դռները փակ են»:
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
31.01.2019
Հարգելի Առավոտ
Զոհվածի մայրեր չի զոհվքածների մայրեր է: Մեկ զոհվածը մեկ մայր ունի: Ինչպես կասեր մի օլիգարխ. ձեր կլասիկ, հայերենի անտեղյակ ցավը տանեմ:
Ուղղել ենք, շնորհակալ ենք դիտողության համար:
Շնորհակալություն:
Շատ հաճելի է, որ ասածդ տեղ է հասնում: Շատ ափսոս, որ Առավոտի նման չեն աշխատում Նոր Հայաստանի հին ու նոր պետական չինովնիկները:
Իսկ դուք, Ապրեք: